80-ամյա Մագդալենա Նիկոլյանը որոշել է ընդունվել բուհ և նախագահ դառնալ. Հայոց աշխարհ
«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ Երևանի բնակիչ, 80-ամյա Մագդալենա Նիկոլյանը որոշել է ընդունվել Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին, իսկ հինգ տարի սովորելուց հետո դառնալ նախագահ:
«Ես այս րոպեին էլ պատրաստ եմ նախագահ լինել, ճիշտ է, այդքան գիտելիքներ չունեմ, բայց այս րոպեին էլ պատրաստ եմ: Մեկ տարվա ընթացքում երկիրը ռելսերի վրա կդնեմ: Բայց հինգ տարի կսովորեմ»,- խոստացել է նա»,-հավելում է թերթը: