Ղեկավարներից ո՞ւմ ծառայողական Չայկան է գնել գործարար «Լավանդայի Արայիկը», ի՞նչ մեքենաների հավաքածու ունի, ո՞րն է 100 հազար եվրոյով գնած վերջին մեքենան, ո՞րն է եղել առաջին մեքենան եւ ավելին
                        Գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը,  2013թ-ից  Mercedes S-class   է վարում, որը գնել է հենց խանութից` երկու տարի առաջ։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ գործարար Արայիկ Հայրապետյանը։ 
Խոսելով մեքենայի արժեքի մասին նշեց, որ մոտ 100 հազար Եվրոյով է գնել  եւ կանխիկ։ Ասաց, որ էլի մեքենաններ ունի։ «Կոլեկցիոն մեքենաներ էլ ունեմ։ Օրինակ, ունեմ Չայկա մեքենա, որը մեր սիրված ղեկավար Կարեն Դեմիրճյանի ծառայողական մեքենան է եղել։ Մի քանի այդպիսի կոլեկցիոն մեքենաներ ունեմ։ Սիրում եմ մեքենաների հավաքածու ունենալ»,- ասաց Արայիկ Հայրաետյանը։
Առաջին մեքենան գնել է ուսանողական տարիներին` 1500 ռուբլով։ «Հին ժիգուլի էր։Աաջին կուրսի ուսանող էի։ Այն ժամանակ հերթապահություններ կային, իմ հերթապահություններից հավաքված գումարով եմ գնել, առանց ինչ-որ մեկի օգնության։
Ես  չէի սիրում հասարարական տրանսպորտից օգտվել, դրա համար մեքենա գնեցի։ Միաժամանակ ասաց, որ շատ կարգապահ վարորդ է եւ գերթե խախտումներ թույլ չի տալիս։Այս պահին էլ չկա մի մեքենա, որը երազում է  ունենալ, բայց չի կարողանում գնել։
 «Երազում եմ այնպիսի մեքենա, որը կարող եմ գնել եւ գնում եմ»-, ավելացրեց գործարարը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է մաղթել անփորձանք երթեւեկություն եւ է'լ ավելի լավ մեքենաներով մեքենաների հավաքածուների համալրում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

