Թայլանդում վարորդը քնել է ղեկին և բախվել ճանապարհին կայանված բեռնատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թայլանդի մայրաքաղաք տանող ավտոճանապարհին ընթացող ավտոմեքենաներից մեկի վարորդը քնել է և մեքենան կորցնելով կառավարումը՝ բախվել է կայանված բեռնատարին:
Այդ ամենը արձանագրել է հետևից ընթացող ավտոմեքենայի հատուկ տեսախցիկը:
Բարեբախտաբար, մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ողջ են մնացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: