Mercedes-Benz-ը E դասի նոր AMG կուպե կթողարկի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
E դասի Mercedes-Benz կուպեի սովորական տարբերակից բացի գերմանական ավտոընկերությունը կթողարկի նաև Mercedes-AMG E50 լիցքավորված կուպեն, որը վաճառքում կհայտնվի արդեն հաջորդ տարվա կեսին:
Հզոր E50 կուպեն հագեցած կլինի 3լ ծավալով տուրբոշարժիչով, որը 450 ձիաուժ հզորություն կապահովի:
Սակայն առաջինը շուկա դուրս կգա 2լ ծավալով Е200 տարբերակը, որի հզորությունը 185 ձիաուժ կկազմի, այնուհետև նույն շարժիչով Е300 կուպեն, որը 245 ձիաուժ հզորություն կապահովի և Е400-ը:
Նորույթի պրեմիերան կկայանա Դետրոյթում՝ 2017թ.-ի հունվարին: