211652_close_icon
views-count4026 դիտում article-date 16:14 08-12-2016

Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին

Աշխարհի շուրջ 200 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների նախագահների գլխավորությամբ 768 պատվիրակներ դեկտեմբերի 7-ին պաշտոնապես սկսեցին իրենց աշխատանքները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում: INTOSAI երեք հիմնական՝ Մասնագիտական ստանդարտներ, Կարողությունների զարգացման և Գիտելիքի փոխանակման կոմիտեների նիստերը մեկնարկել էին երկու օր առաջ: Դեկտեմբերի 7-ին INTOSAI 22-րդ համագումարի բացումը կատարեց Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը: Բացման արարողությունից հետո Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանը ընդունեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Շեյխ Մանսուրը երկու երկրների հարաբերություններում կարևորեց և առանձնացրեց վերահսկիչ բարձրագույն մարմինների ջերմ և բարեկամական հարաբերությունները, մաղթեց բարեհաջող աշխատանք համատեղ ծրագրերում: Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց առանձնահատուկ և ջերմ վերաբերմունքի համար, շնորհավորեց Շեյխ Մանսուրին Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 45-ամյակի կապակցությամբ և սիրով հրավիրեց նրան 2017 թվականին այցելել Հայաստան իրեն հարմար ժամանակահատվածում: INTOSAI 22-րդ համագումարի շրջանակներում Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ, առանձնազրույց ունեցավ ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ: Դեկտեմբերի 9-ին նախատեսված է հանդիպում Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարի հետ: INTOSAI 22-րդ համագումարի ծրագրով նախատեսված է հատուկ թեմատիկ մեկ նստաշրջան, որը ենթադրում է քննարկումների շարք հաջող վարչարարությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումը թեմայով: INTOSAI 22-րդ համագումարի աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ը:

Նմանատիպ նյութեր