1896 դիտում
10:01 08-12-2016
7 հազար նորագիրները ինչքա՞ն անդամավճար են տվել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից հետաքրքրվեց՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը։ Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում և նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որևէ լումա չեն ներդրել կուսակցությունում։ «Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,– տեղեկացրեց Թադևոսյանը։
«Ժողովուրդ»–ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։ Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի։ Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչև 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
10:13 07-04-2018
ՀՀԿ-ի մուտքերն ու ելքերը. 2017-ին ՀՀԿ-ականները 433 մլն դրամ անդամավճար են մուծել. «Փաստ»
1808 դիտում
09:30 30-06-2016
Ինչքա՞ն կարելի է սուտ խոսել. «Ժողովուրդ»
1716 դիտում
09:26 21-09-2017
Ինչքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից «Հայաստան-Սփյուռք» համաժողովի համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը