1755 դիտում
23:12 07-12-2016
Մեկնարկել է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը նվիրված աշխատաժողովը
Դեկտեմբերի 7-ին Երևանում կայացավ «Հայաստանում կրթության և պաշտպանության (երեխաների պաշտպանության) կլաստերի համակարգման ամրապնդում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին տաբեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա աշխատաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաև` «Save the Children» և «World Vision Armenia» կազմակերպությունները:
Աշխատաժողովը նպատակ ունի բարելավել Հայաստանում ԱԻ արձագանքման շրջանակներում հիմնական կրթության և երեխաների պաշտպանության համակարգը՝ նախանշելով հետևյալ ուղղությունները՝
• Մասնակիցներին ներկայացնել երեխաների համար առանցքային հանձնառությունները մարդասիրական գործառույթներում
• Բարձրացնել գործընկերների իրազեկվածությունը՝ ԱԻ դեպքում կրթության կարևորության, երեխաների պաշտպանության և գենդերային խնդիրների վերաբերյալ
• Մշակել Աղետների կառավարման ազգային թիմի՝ կրթական և երեխաների պաշտպանության կլաստերների ԱԻ արձագանքման պլաններ:
«Յունիսեֆ»-ի հայաստանյան գրսենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդեթեյնը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց, որ Սպիտակի երկրաշարժին հաջորդած այս 28 տարիների ընթացքում Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնացել աղետների դիմակայման տեսանկյունից: Այս կարևոր առաքելության ընթացքում միջազգային կազմակերպություններն աջակցել են և շարունակում են աջակցել Հայաստանին՝ մեծ ուշադրություն դարձնելով երեխաների կրթությանը և իրազեկման բարձրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրուիրթը մեծապես կարևորեց երեխաների պաշտպանության հիմնահարցը՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երեխաներին արդյունավետ կրթություն ապահովելու համար: Նա ընդգծեց, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կազմակերպությունները աջակցեն ՀՀ կառավարությանը:
ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ վատթարագույն սցենարի դիտարկումը լավագույն մոտեցումն է՝ իրական աղետներին դիմակայելու կարողությունները բարձրացնելու տեսանկյունից: Նա հավելեց, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է, երկրաշարժ, որի դասերը ուսանելի էին ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ աշխարհի համար:
- Խորհրդային տարիներին չկար արձագանքման կայուն համակարգ: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը սխալ էին գնահատված: Երեխաներն իրազեկված չէին երկրաշարժի դեպքում տարրական վարքականոնների մասին: Փաստ է, որ շատերը զոհվել են ոչ թե փլուզումների հետևանքով, այլ փլատակներում առաջացած փոշու պատճառով՝ չիմանալով, որ թաշկինակի միջոցով կարող էին փրկվել՝ պարզապես պաշտպանելով շնչուղիները: Այսօր Յունիսեֆ-ը ստանձնել է երեխաների պաշտպանության և ուսումնական պատրաստվածության կարևորագույն դերը: Որպես առաջնայնություն համարելով դրպոցների կարողությունների զարգացման հարցը՝ բոլորս միասին մեծ եռանդով աշխատում ենք երեխաների պաշտպանության և իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ես մեծապես ողջունում եմ կլաստերային մոտեցումը, քանի որ այս կարևորագույն աշխատանքում բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն իրենց հստակ դերը և անելիքը: Սա էապես կբարձրացնի կատարվելիք աշխատանքի արդյունավետությունը, - եզրափակեց Ն. Գրիգորյանը:
Նշենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև դեկտեմբերի 8-ին:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
21:12 21-12-2022
ԵՄ-ն 6,5 մլն եվրո արժողությամբ ծրագրով կաջակցի ՀՀ Կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը
1357 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
Այս բաժնից
865 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը