211652_close_icon

Գազամուղի 25 տոկոսի տերը լինելով, Ադրբեջանը դժվար թե մտահոգություն առաջացնի. Կարեն Կարապետյան

views-count4351 դիտում article-date 20:17 07-12-2016
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը ադրբեջանական ընկերության կողմից Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը գնելու պատրաստակամության վերաբերյալ: Վարչապետ նշեց, թե նախ վստահ չէ, որ այդ գործարքը շուտով կլինի, ապա հավելեց, որ տրանզիտ ապահովող խողովակի 25 տոկոսի տերը լինելով՝ ադրբեջանական կողմը դժվար թե մտահոգություն առաջացնի։ Շիրակ Թորոսյանն այնուհետև հարցրեց, թե ի՞նչ քայլեր կանի կառավարությունը, եթե Վրաստանը որոշի գազամուղն ամբողջությամբ վաճառել: «Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտներ ունենք մեր հարևան երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն արտահայտենք, ապա վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև դա իրենց սեփականությունն է և իրենք մեկ քառորդն են վաճառում, բայց եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտները կներկայացնենք»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր