211652_close_icon
views-count33202 դիտում article-date 14:29 07-12-2016

Ավտովթար Երևանում. Նար-Դոս-Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են Փրկարար ծառայության Վիլիսն ու կին վարորդի KIA-ն. վերջինը հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Խորենացի և Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են KIA մակնիշի 07 CG 077 համարանիշի և Վիլիս մակնիշի 310 VV 01 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վիլիսը հաշվառված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում, իսկ հավաքվածներն էլ ասում էին, որ KIA-ի վարորդը կին է եղել։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր