211652_close_icon
views-count4977 դիտում article-date 10:15 09-08-2016

Վիտալի Բալասանյանը վերադարձել է Երևան և այցելել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաև, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, և խոշտանգման չեն ենթարկվի: Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երևան և այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում և «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր