211652_close_icon

ԱԺ պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»

views-count3480 դիտում article-date 09:08 10-12-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ինքը ամիսներ շարունակ դիմել է ՀՀ տարբեր պետական կառույցների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ քրեակատարողական վարչությանը՝ թույլ տալու տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամներին: Սակայն առանց որևէ պատճառաբանության մշտապես մերժում է ստացել. «Եթե հարազատների նկատմամբ արգելքը կարող է տարածվել, ապա ԱԺ պատգամավորի դեպքում իրավիճակն այլ է, նման սահմանափակում չի կարող լինել»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը՝ այդ ամենը որպես քաղաքական հետապնդում որակելով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր