4619 դիտում
09:47 07-12-2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին վրացի պատգամավորներից հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը: «Նման մտադրության մասին նախկինում ևս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»:
Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաև Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- հավելեց փոխնախարարը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
15:01 24-02-2016
Anonymous-ի կողմից հարձակման է ենթարկվել իտալական Ապուլիայի գործադիր մարմնի կայքը. պատճառը ադրբեջանական գազատարն է
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը