211652_close_icon
views-count2468 դիտում article-date 13:53 06-12-2016

Պուտինը երազում է կարիերայի հաջող ավարտի և ճանապարհորդության մեկնելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկի գործարաններից մեկի բանվորների հետ զրույցում ասել է, որ երազում է հաջողությամբ ավարտել իր կարիերան և մեկնել ճանապարհորդության։ «Այսօր իմ բոլոր ճանապարհորդությունները միայն սրանք են՝ ես գալիս եմ օդանավակայան, որտեղից էլ ինչ-որ տեղ եմ մեկնում։ Կցանկանայի, իհարկե, այլ կերպ ճանապարհորդել. բնության մեջ լինել, ինչ-որ պատմական հուշարձանների»,-մեջբերում է BBC-ն ՌԴ նախագահի խոսքը։ Վ. Պուտինը առաջին անգամ Ռուսաստանի նախագահ է ընտրվել 2000 թվականին։ 2018 թվականին կավարտվի նրա 3-րդ նախագահական կառավարման ժամկետը։ 2013 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր, որ չի բացառում իր թեկնածության առաջադրումը նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում, սակայն նախորդ տարի ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ այժմ վստահ չէ՝ ցանկանո՞ւմ է կրկին առաջադրվել, թե ոչ։

Նմանատիպ նյութեր