7921 դիտում
12:45 29-03-2014
Տիգրան Կարապետյանը՝ 4 ամիս տևած ճանապարհորդության, խաղատներում տանուլ տալու և ավելացած ունեցվածքի մասին
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վերադարձել է երկարատեւ հանգստից եւ այս ընթացքում նրա ունեցվածքը ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տ. Կարապետյանը:
[b]-Պարոն Կարապետյան, տեղյակ եմ, որ երեկ վերադարձել եք երկարատեւ հանգստից, որը տեւեց 4 ամիս: Որտե՞ղ էիք: Այդ հանգիստը ի՞նչ փոխեց ձեր մեջ:
[/b]
-Պարզապես հանգստի կարիք ունեի: Այս ընթացքում 3 պետություններում եմ եղել: Եղել եմ Շրի Լանկայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում՝ Կալկաթայում:
[b]-Իսկ այդ ճանապարհորդությունն ի՞նչ փոխեց ձեր մեջ: Ի՞նչ էիք խորհում, մտածում, ի՞նչ ծրագրեր նախանշում:
[/b]
-Փոխելը ո՞րն է, ոչ մի բան էլ չփոխվեց: Պարզապես հանգստանում էի:
[b]-Երբ դուք հանգստանում էիք, Հայաստանում տեղեկություններ տարածվեցին, թե ձեր ունեցվածքը տանուլ եք տվել եք խաղատներում եւ փախել: Երբ վերադարձաք, ի՞նչ պարզեցիք. ամեն ինչ տեղու՞մ էր, թե՞ ոչ:
[/b]
-Դա չուզողների տարածած սուտն էր: Ես հիմա նստած եմ իմ տան մեջ՝ իմ կնոջ եւ երեխաների հետ: Ամեն ինչ ունեմ: Ավելին` ինչ-որ կար, դեռ մի բան էլ ավելացել է: Ինչի՞ մասին է խոսքը: Խնդրեմ, կարող եք գալ մեր տուն, տեսնել, թե ինչն եմ ես խաղատներում թողել: Դրանք այն մարդիկ են գրել, որ ուզում են վատություն անել: Կամ ասում են՝ Երեւանից փախել ա, չգիտեմ ինչ է արել: Ես հայ ժողովրդին մենակ լավություն եմ արել, վատություն չեմ արել: Թող փախնեն այն մարդիկ, ովքեր թալանում, կողոպտում են հայ ժողովրդին: Փառք Աստծու, ես իմ ունեցվածքը բաժանել եմ հայ ժողովրդին ու սիրել մարդկանց:
-Ասացիք, որ ձեր ունեցվածքը մի բան էլ ավելացել է: Ի՞նչ նկատի ունեիք:
-Դե, ի՞նչ ասեմ: Նկարներ եմ բերել` պատի վրա կախված են: Ամեն ինչ էլ կա:
[b]-Իսկ հանգստի ժամանակ, բացի ընտանիքի անդամներից, Հայաստանում ամենաշատը ի՞նչն էիք կարոտում:
[/b]
-Հենց բուն Հայաստանը:
[b]-Ձեր բացակայության ընթացքում քաղաքական քառյակ ձեւավորվեց: Պատրաստվու՞մ եք հանդիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և միանալ քառյակին, թե՞ ոչ:
[/b]
-Բնականաբար, ես գիտեմ իմ հստակ անելիքները, բայց այդ մասով ասուլիս կհրավիրեմ եւ հայտարարությամբ հանդես կգամ:
Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
15:26 27-11-2014
Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից
Այս բաժնից
781 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին