211652_close_icon
views-count2000 դիտում article-date 12:42 05-12-2016

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համախարհային գներն այսօր առավոտյան կրկին նվազել են, հայտնում է Interfax գործակալությունը։ Սպասվում է, որ Վիեննայում կամ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) կկայանա հանդիպում, որի ժամանակ ծրագրվում է ամփոփել նավթի արդյունահանման սահմանափակման մասին պայմանավորվածությունները (սկած հունվարից՝ օրական 0.6 մլն բարել)։ Բացի Ռուսաստանից, որն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կրճատել արդյունահանման ծավալները, գործարքին կարող են միանալ Մեքսիկան, Ղազախստանը, Օմանը, Բահրեյնը, Ադրբեջանը։ Սակայն գնի աճից կարղ են օգտվել թերթաքարային նավթի արդյունահանողները։ Այսօր առավոտյան Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0,7 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54,08 ԱՄՆ դոլար։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,7 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 51.30 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր