ԱՄՆ-ում բողոքների արդյունքում դադարեցվել է նոր նավթամուղի շինարարությունը.
ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են այլընտրանքային ուղի որոնել նոր նավթային խողովակաշարի համար, հաղորդում է BBC-ն։
Հայտարարությունն արվել է այն բանից հետ, երբ տեղի բնիկ հնդկացիներերը մի քանի անգամ բողոքի ակցիայով են հանդես եկել՝ հայտարարելով, որ նախագիծը էկոլոգիական մեծ վնաս կհասցնի։
Հյուսիսային Դաքոթայից դեպի Իլլինոյս նահանգ ձգվող 1185 կմ-անոց նավթամուղի նախագիծը գնահատվել է 3,7 մլրդ դոլար։ Նրա հիմնական մասը կառուցվել էր, իսկ Դաքոթայի և Միննեսոթայի սահմանին այն պետք է հատեր Միսսիսիպի գետը, ինչն էլ պատճառ է դարձել տեղի հին հնդկացիական Սիու ցեղի ներկայացուցիչների բողոքի։
Նոյեմբերի վերջին հերթական ակցիաներից մեկի ժամանակ նույնիսկ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, ինչից հետո իշխանությունները վերջապես տեղի տվեցին նրանց պահանջին։