Ավստրիայում երկրորդ անգամ նախագահական ընտրություններ են անցկացվում
Ավստրիայի քաղաքացիներն այսօր ընտրում են երկրի նախագահին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նախագահական արշավին մասնակցում է անկախ թեկնածու և «Կանաչներ» կուսակցության նախկին նախագահ, 72-ամյա Ալեքսանդր Վան դեր Բելենը և աջակողմյան թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ 45-ամյա Նորբերդ Հոֆերը:
Նշվում է, որ Ն. Հոֆերը հաղթի, ապա Եվրամիության անդամ երկներում նա կլինի ծայրահեղ աջ հայացքներ դավանող առաջին նախագահը:
Ընդհանուր առմամբ՝ երկրում բացվել է մոտ 10 հազար ընտրատեղամաս:
Ավստրիայում այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է նախագահական ընտրություններ անցկացվում:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն անց էին կացվել 2016 թ.-ի գարնանը, սակայն դրանց արդյունքները չեղյալ են հայտարարվել Ավստրիայի սահմանադրական դատարանի որոշմամբ: