Օգնության են հասել փրկարարները
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 42 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մի փոքր հատված թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տանիքի թիթեղյա ծածկը նորով փոխարինելուց հետո հները մնացել են տանիքում և քամուց շարժվում են:
Փրկարարները հին թիթեղները տեղափոխել են անվտանգ տարածք: