2778 դիտում
11:01 03-12-2016
Կարեն Կարապետյանը ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, որը զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի կողմից ընտրություններից հետո առաջարկված թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, ՀՅԴ-ի համար նախընտրելի թեկնածու է:
Հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ ունենա իր թեկնածուն, թե՞ ընտրություններից հետո սատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ եթե խոսքը ընտրությունների շրջանում առաջնորդողների մասին է, ապա ընտրություններին գնալու են որպես առանձին քաղաքական ուժ՝ Դաշնակցություն, ինչպես որ միշտ արել են. «Ամենևին մտադիր չենք հրաժարվել այն համաձայնագրի դրույթներից, որով համագործակցում ենք, ընդհակառակը՝ մենք ուզում ենք այդ դրույթները կյանքի կոչել:
Ճշտող հարցին, թե ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի՞ առաջադրելու, պարոն Մինասյանն ասաց. «Վարչապետի թեկնածուն այն ժամանակ է ի հայտ գալիս, երբ օրինակ՝ հավաքում ես այնքան ձայն, քաղաքացիներն այնքան վստահություն են տալիս, որ կարող ես ձևավորել ինքնուրույն կառավարություն»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
16:22 29-06-2021
Ավստրալիայի առողջապահության նախարարությունը Pfizer-ի պատվաստանյութը նախընտրելի է համարել տարեցների համար
6533 դիտում
20:06 17-06-2017
Արձակուրդին հաջորդող սթրեսից խուսափելու առումով ակտիվ հանգիստն ավելի նախընտրելի է. հոգեբան
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը