211652_close_icon

Մոսկվան Լոնդոնից պահանջել է չխանգարել Սիրիային օգնելու հարցում

views-count3231 դիտում article-date 12:00 03-12-2016
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ եթե Լոնդոնը մարդասիրական օգնություն չի ուղարկում Սիրիա, ապա կարող է, գոնե, չխանգարել Ռուսաստանին և այլ երկրներին դա անել, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինս այդկերպ է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլ քարտուղարի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն իբր թե խոչընդոտում է Հալեպի արևելյան շրջաններում պաշարված բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելուն։ «Պատերազմի այդ բոլոր տարիներին Մեծ Բրիտանիան մի գրամ ալյուր չի հասցրել Սիրիա, ոչ մի դեղահաբ կամ վերմակ՝ խաղաղ բնակիչներին։ Այդ իսկ պատճառով, եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրոք ցանկանում է արևելյան շրջանների բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկել, ապա բոլոր պայմանները կան։ Ասացեք՝ որտե՞ղ է այդ օգնությունը։ Ուրեմն՝ մի խանգարեք ուրիշներին օգնել»,-ասել է Կոնաշենկովը։

Նմանատիպ նյութեր