Չավի. Մեսիից հետո աշխարհի լավագույն խաղացողը կդառնա Նեյմարը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Նեյմարի հասցեին:
«Նեյմարը հիանալի անձնավորություն է: Նա շատ համեստ տղա է՝ հաշվի առնելով, որ նա աստղ է և Բրազիլիայի հավաքականի առաջատարը: Հանդերձարանում նա դրական ազդեցություն է թողնում թիմակիցների վրա:
Նեյմարը շատ տաղանդավոր խացաղող է: Երբ Մեսին ավարտի կարիերան, Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Դրանում չեմ կասկածում: Նա կարևորագույն դեր է խաղում թիմում, իսկ դա 21-21 տարեկանում հասակում «Բարսելոնայում» անելը շատ բարդ է», նշել է Չավին: