211652_close_icon
views-count3367 դիտում article-date 22:12 02-12-2016

Մեկնարկել է ԼՂՀ 2017թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ մշտական հանձնաժողովներում

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը: Նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության, պատմական միջավայրի պահպանության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին: 2017 թվականի ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը և «Ազատ Արցախ» հանրային թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը: Օրվա երկրորդ կեսին համատեղ նիստ են ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները: Համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը: Գալիք տարվա բյուջեի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, ոլորտների ֆինանսավորման մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել նախարարները և բնագավառի պատասխանատուները: Լրացուցիչ պարզաբանումների համար պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին: Քննարկումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր