Պերուում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Պերուի Հանրապետության տարածքում այսօր տեղի է ունեցել հզոր՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խուարիչանկարա քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Պերուի Ազգային պաշտպանության ինստիտուտի տվյալներով՝ Լամպա նահանգում ավրեվել է 8 տուն, իսկ Պարատիա շրջանում վնասվել 40-ը։ Մարդկանց տարհանել են այլ անվտանգ վայրեր։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։