1226 դիտում
10:06 02-12-2016
Միայն ՀՀԿ-ն է ձգտում ազնիվ ընտրությունների, իսկ մյուսները երազում են, որ ընտրությունները կեղծվեն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ընդդիմության մեջ էլ եմ տեսնում ցանկություն՝ արդար ընտրություններ անցկացնելու: Ոչ բոլորի մոտ, իհարկե, բայց լուրջ, պետականամետ ընդդիմադիր գործիչները իրենք էլ ուզում են, որ երկրում լինեն ժողովրդավարական ընտրություններ»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՉԻ» - Այ հիմա ամեն ինչ պարզ դարձավ: Թէ չէ մինչև հիմա մեզ թվում էր, թե միայն ՀՀԿ-ն է ձգտում ազնիվ ընտրությունների, իսկ մյուսները երազում են, որ ընտրությունները կեղծվեն: Բայց՝ չէ. ՀՀԿ-ն մեծահոգաբար խոստովանում է, որ ընդդիմության մեջ է՛լ կան ազնիվ ընտրությունների ձգտողներ, այսինքն՝ ՀՀԿ-ն միայնակ չէ իր այդ վսեմ առաքելության իրականացման փշոտ ճանապարհին:
Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ-ն ինչպես է արդար ընտրություններ անցկացնում՝ երևի արժե պրն Շարմազանովին խնդրել, որ հստակեցնի, թե կոնկրետ ո՛ր «պետականամետ ընդդիմադիր գործիչներն» են այդ հարցում համագործակցում ՀՀԿ-ի հետ: Բա չիմանա՞նք, թե ովքեր են ՀՀԿ-ի «արդար ընտրությունների» շահառուները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2372 դիտում
13:52 20-09-2019
Ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էր մեծ մաեստրո Շառլ Ազնավուրը. Աննա Հակոբյան
1030 դիտում
18:04 16-05-2015
Լուկաշենկոն խոստացել է, որ երկրում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունները կանցնեն ազնիվ և բաց
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»