2997 դիտում
09:27 02-12-2016
Պատգամավորը պարտվեց Վերաքննիչ դատարանում. նրանից կբռնագանձվի 50.000 դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ երկու տարի տևած դատական քաշքշուկից հետո ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի և ճանապարհային ոստիկանության վեճը ստացավ իր հանգուցալուծումը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը:
Պողոսյանը պնդում էր, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ էր ընդունել: Արդյունքում շուրջ երկու տարի տևած քաշքշուկից հետո դատարանը մերժեց պատգամավորի՝ ՀՀ վարչական վերաքննիչ բողոքը:
Ասել է, թե նա պետք է կատարի ՀՀ վարչական դատարանի վճիռը: Թևան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կբռնագանձվի 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
51444 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
3252 դիտում
20:08 11-08-2014
40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»