211652_close_icon
views-count30639 դիտում article-date 12:50 06-06-2015

Ինչ ավտոմեքենա է բանկից վերցրած գումարով գնել Երեւանի ոստիկանապետը, որն է եղել նրա առաջին մեքենան, ինչպես է իր մեքենայով շրջելիս հանցագործների վնասազերծում, ինչպես է վթարի վայրում տաքսիստի տարիքը հարգելով՝ մեղավորությունը վերցրել իր վրա եւ ավելին

Երեւանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը 2005 թ-ի Toyota Land Cruiser է վարում, որը գնել է բանկից վերցված գումարով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը: Սակայն չնշեց, թե ինչ գնով է ավտոմեքենան ձեռք բերել՝ ավելացնելով միայն, որ պայմանագիրը 5 տարով է, բայց դեռ գումարի կեսն էլ չի վճարել: Վերջինս հիմնականում ծառայողական մեքենայից է օգտվում, որը Toyota Camry է: Իսկ իր մեքենան միայն կիրակի օրերին է վարում: «Ես մեքենա վարելու սիրահար եմ, բայց աշխատանքի բերումով կարոտ եմ մնում նման բաներին: Դրա համար կիրակի օրերին ինքս իմ մեքենան եմ վարում»,- ավելացրեց Աշոտ Կարապետյանը: Հանցագործներին մնում է էլ ավելի զգուշանալ կիրակի օրերին, քանի որ ոստիկանապետը այդ ընթացքում անձամբ բազմաթիվ հանցագործություններ է բացահայտում: Արձագանքելով մեր հարցադրմանը՝ այլ դեպքեր էլ հիշեց. «Ա՛յ, հենց Գագիկ Շամշյանը դեպքի վայրում շատ է արձանագրել: Օրինակ, մի օր Նոր Նորքում բնակարանային գողության դեպք նկատեցի: Առաջին հարկից հանցագործը փորձում էր մտնել բնակարան: Տեսել եմ, բռնել եմ մենակ, կապի միջոցով կապվել եմ եւ եկել, տարել են»: Ի դեպ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը Երեւանի ոստիկանապետին հաճախ է ֆիքսել նաեւ քաղաքում ոտքով շրջելիս: Հարցին, թե պատահե՞լ է, որ ավտոտեսուչները մեքենան կանգնեցնեն, պատասխանեց. «Խախտման համար՝ ոչ, որովհետեւ ես օրինապահ վարորդ եմ: Բայց, երբ ավտոտեսուչներին նկատում եմ, ես եմ մոտենում, զեկուցում են, որ դեպք չունեն կամ այսինչ դեպքն է արձանագրվել: Երբ տեսախցիկները նոր էին տեղադրվել, մի անգամ նկարվեցի, ինչի արդյունքում հասկացա արձանագրությունը ստանալու եւ տուգանքները մուծելու կարգը: Օպերատիվ առումով շատ հետաքրքիր էր, որովհետեւ նույն հանցագործներն էլ կարող են նկարվել եւ մենք նկարով բացահայտենք նրանց»: Երեւանի ոստիկանապետը հիշեց, որ վթարային իրավիճակներ եւս հաճախ է կանխել: Իսկ իր հետ վթարային իրավիճակ մի անգամ է եղել: «Տաքսու վարորդն էր մեղավոր, բայց հարգելով նրա տարիքը՝ ասացի, որ ես եմ մեղավոր, ներողություն խնդրեցի եւ ամեն բան հարթվեց»: Ոստիկանապետը երաժշտություն չի լսում, այդ թվում՝ մեքենայում: Իսկ առաջին մեքենան, երբ դեռ օպերլիազոր է եղել, հայրն է նվիրել՝ 1985 թ-ի «2410»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Երեւանի ոստիկանապետին մաղթել շարունակել անփորձանք երթեւեկությունը, էլ ավելի շքեղ ավտոմեքենաներ, այնքան գումար, որ բանկի պարտքը ժամանակից շուտ մարի եւ առձեռն այնքան գումար ունենա, որ էլ նման հարցերով բանկին դիմելու անհրաժեշտություն չունենա:

Նմանատիպ նյութեր