211652_close_icon

Անդրանիկի կողմից հասցված ապտակը եղավ պատճառը, որ Բաղրամյանը հետագայում դառնա մարշալ

views-count5585 դիտում article-date 21:48 02-12-2016
1968-ին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։ Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918-ին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15,000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս եռեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», - ասաց նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ։

Նմանատիպ նյութեր