1593 դիտում
17:52 06-09-2014
Երևանի բնակիչը դիտավորությամբ այրել է հոր տունը
Ռազմիկ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ վերցրած բենզինով այրելու միջոցով` հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է հորը` Արմեն Շահբազյանին պատկանող տունը` վերջինիս պատճառելով զգալի չափի` 486.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ռ. Շահբազյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
17:00 10-06-2016
Ինչո՞ւ է Կարապետը փորձել այրել Նաիրի Զարյան փողոցում գտնվող հոր տունը
3059 դիտում
15:03 01-12-2016
Հարավային Կորեայում այրել են այդ երկրի նախագահի հոր տունը
Այս բաժնից
880 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին