Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:
[b]Խոտակերաց Սուրբ Նշան
[/b][img]/ups/images/0509921001480574976711178.jpg[/img]
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքև «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
[b]Տեխնիկական չափանիշները
[/b]
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 25,0 գ
Չափը՝ 27,0 x 47,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
[b]Սուրբ Գևորգի մասունքով խաչ
[/b][img]/ups/images/0226303001480575049216632.jpg[/img]
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 25,0 գ
Չափը՝ 27,0 x 47,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
[b]Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ
[/b][img]/ups/images/0222804001480575087672246.jpg[/img]
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9250
Քաշը՝ 25,0 գ
Չափը՝ 27,0 x 47,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 2500 հատ
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում: