ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է 4 նոր արծաթե հուշադրամներ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է չորս նոր արծաթե հուշադրամներ:
«Սխտորաշենի սոսի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Սխտորաշենի սոսի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «SKHTORASHEN PLATANUS»:
Տեխնիկական չափանիշները՝
Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9990
Քաշը՝ 31,1 գ
Տրամագիծը՝ 38,61 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ մինչև 1 500 հատ
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
[img]/ups/images/0924816001419574341520322.jpg[/img]
«Հարյուր ձիերի շագանակենի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Հարյուր ձիերի շագանակենի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «HUNDRED HORSE CHESTNUT»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
[img]/ups/images/0888349001419574377854487.jpg[/img]
«Հրեշտակի կաղնի» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Հրեշտակի կաղնի» ծառի պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «ANGEL OAK»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 9990
Քաշը 31,1 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 1 500 հատ
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
[img]/ups/images/0831282001419574408638304.jpg[/img]
«Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամի նկարագրությունը
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Շրջագծով պատկերված են ծառերի պտուղները, դրանցից մեկը` գունազարդված: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամի դարձերեսին «Գեներալ Շերմանի ծառի» պատկերն է և ներքևի եզրագծով ծառի լատինատառ անվանումը` «GENERAL SHERMAN TREE»: