211652_close_icon
views-count1244 դիտում article-date 19:44 26-04-2014

Հայաստանի Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի, 9000 Տրամագիծը 22,0 մմ Քաշը 8,6 գ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը 500 հատ Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքևում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը: Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը`1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Տրամագիծը 40,0 մմ Քաշը 33,6 գ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Տպաքանակը 500 հատ Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 9250 Քաշը 28,28 գ Չափը 28,0x40,0 մմ Որակը լավացված Դրամաշուրթը հարթ Տպաքանակը 500 հատ Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր