Տիգրան Կարապետյանը կմասնակցի ընտրություններին, բայց դեռ որոշված չէ, թե որ ուժերի հետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդական» կուսակցությունը կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին, սակայն դաշինքով: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նա նշեց, որ դեռ որոշված չէ՝ քաղաքական որ ուժերի հետ դաշինք կկազմի «Ժողովրդական» կուսակցությունը, դեռ բանակցություններ էլ չկան:
«Ժողովրդական» կուսակցությունը դաշինք կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք, Տիգրան Կարապետյանի բնորոշմամբ, չեն հավատում իշխանությանը. «Իշխանությունները այս ժամանակահատվածում ապացուցեցին, որ իրենց հավատալ չի կարելի: Գործն ու խոսքը տարբեր են»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]