211652_close_icon
views-count1219 դիտում article-date 20:45 07-03-2026

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմա-քաղաքական հեղափոխության:

Իսկ Գյումրիում լինելու է Գյումրի-1, քանի որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի-1։

Այս ընտրություններում մեր ժողովրցին պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն, մեր նշաձողը 65 տոկոսն է»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր