211652_close_icon

Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ որոշված չէ. Դատախազի խորհրդականի պարզաբանումը

views-count2313 դիտում article-date 11:45 27-04-2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերը Միհրան Պողոսյանի արտահանձնման վերաբերյալ։ «Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը եւ հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որեւէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել»,-գրել է նա: Նշենք, որ օրեր առաջ, երբ դեռ Միհրան Պողոսյանը չէր դիմել ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, Գոռ Աբրահամյանը գրել էր հետեւյալը. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր