211652_close_icon
views-count17817 դիտում article-date 09:59 01-12-2016

ՍԱՍ-ի Արտակը 45 միլիոն դրամով վաճառել է իր Range Rover-ը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ՍԱՍ» ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի, եկամուտների հայտարարագիրը: Արտակ Սարգսյանը 2015 թվականին անշարժ գույք ոչ գնել է, ոչ էլ վաճառել: 45 միլիոն դրամով վաճառել է իր 5 մեքենաներից 1-ը՝ Range Rover-ը: Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 1 միլիարդ 129 միլիոն դրամ և 127 հազար դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 1 միլիարդ 75 միլիոն դրամ և 125 հազար դոլար: Նախորդ տարի պատգամավորը 3 միլիոն դրամ եկամուտ է ստացել աշխատավարձից, 1 միլիոն դրամ՝ վարձակալությամբ տրամադրած տարածքի վճարից, 45 միլիոն դրամ (մոտ 93 հազար ԱՄՆ դոլար) գույք օտարելուց և 1 միլիոն դրամ էլ՝ ստացած փոխառությունից: Արտակ Սարգսյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի 4 բնակարան, 4 մեքենա (Toyota Land Cruiser Prado, Mercedes-Benz S550, Nissan Tiida, Mercedes-Benz S 350), 4 ընկերությունում բաժնեմաս, որոնցից մեկը միայն 412 միլիոն դրամ արժողությամբ: Պատգամավորի կինը՝ Էվելինա Սարգսյանը, նախորդ տարի 185 հազար դրամ և 2.6 հազար եվրո փոխառություն է ստացել: Ոչ մի տեղ չաշխատող Էվելինա Սարգսյանի դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ տեսքն են ունեցել՝ 426 հազար դոլար և 2.3 միլիոն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր