211652_close_icon
views-count2088 դիտում article-date 09:50 01-12-2016

ՀԷՑ-ի աշխատակիցներին կստիպեն անդամագրվել ՀՀԿ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև տևական ժամանակ է մամուլը քննարկում է ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մասին, սակայն, «ժամանակ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս չի հաջողվել հավաքել 7000 մարդու: Գազալցակայանների, գերատեսչությունների աշխատակիցներից միայն 2,5 հազար դիմում է հնարավոր եղել հավաքել: Հրապարակված թիվը լրացնելու համար հիմա էլ գազալցակայանների աշխատակիցներից անցել են ՀէՑ-ին, որի աշխատակիցներին ևս հրահանգվել է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել: Կարեն Կարապետյանը դիմել է Սամվել Կարապետյանին, որպեսզի ղեկավար կազմի կողմից ճնշման արդյունքում ստիպեն աշխատակիցներին ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր