Տիգրան Ուրիխանյանը չի բացառել, որ նախկին ԲՀԿ-ականներ կարող են անդամագրվել իր կուսակցությանը. «Ժամանակ»
Հունիսի 3-ին տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության վարչության նիստը, որտեղ ըստ տարածված տեղեկությունների, քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած պատգամավորների` «Ալյանս» կուսակցությանը անդամակցելու հարցը: Ի պատասխան «Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ որքանո՞վ է հնարավոր իրենց անդամակցությունը «Ալյանսին», նախկին ԲՀԿ-ական պատգամավորները զարմացած պնդել են, որ այդպիսի մտադրություն չեն ունեցել և չեն կարող ունենալ, գրում է «Ժամանակ»-ը:
Իսկ նիստի ավարտից հետո կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ կոնկրետ անուններ չկան, չնայած չի բացառվում, որ լինեն:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: