211652_close_icon

Ինչո՞ւ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխեցին Վարդաշենից. «Ժողովուրդ»

views-count3174 դիտում article-date 09:09 01-12-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հայտնել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկանալ՝ ինչն է եղել իրականում տեղափոխության պատճառը: Ի պատասխան մեր հարցի՝ վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես նաև գերբնակեցման խնդրի լուծմամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր