211652_close_icon
views-count8322 դիտում article-date 15:15 30-11-2016

Բացառիկ հարցազրույց՝ ավագ-խոհարար Կարեն Պողոսյանի հետ, ով առաջին անգամ ներկայացնելով Հայաստանը՝ մասնակցել է Մոնակոյում «Chefs World Summit 2016»-ի գագաթնաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավագ-խոհարար Կարեն Պողոսյանը նոյեմբերի 27-29-ը մասնակցում էր «Chefs World Summit 2016»-ին՝ միջազգային կոմիտեի ցանկում: Հայաստանյան մասնակցին աջակցելու էր եկել ռեստորանների և հյուրանոցների զարգացման բիզնես-փորձագետ Աննա Մազմանյանը: 
 Chefs World Summit-ը համախմբել էր 1000-ից ավելի լավագույն պրոֆեսիոնալ խոհարարների ոչ միայն Ֆրանսիայից, այլև ամբողջ աշխարհից: Այն բացառիկ հավաք է, որտեղ աշխարհի տարբեր երկրների արտադրողներ հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական արտադրանքները, իսկ ավագ-խոհարարներն էլ կիսվում են իրենց գաղափարներով և նրբահամ կերակուրներով՝ ստանալով խորհուրդներ՝ տարբեր միջազգային փորձագետներից, ներկա են գտնվում կոնֆերանսների, որտեղ բանախոսները միմիայն Միշլենի աստղ ունեցող խոհարարներ են, իսկ փորձագետներն էլ՝ ֆրանսիական ոսկե մրցանակակիրներ: 
 Chefs World Summit-ի հիմնադիր և Informa France-ի նախագահ Կատերին Դեկույպեն, ներկայացնելով միջազգային և կազմակերպչական կոմիտեներին, ողջունելով ավելի քան 3000 հյուրերի, խոսքը հանձնեց փարիզյան Le Chef ամսագրին՝ լավագույն 100 խոհարարների ցանկը հայտարարելու համար: Le Chef-ը, հետևելով ֆրանսիական բարձր գաստրոնոմիայի ավանդույթներին, ընդգրկել էր միայն Միշլենի 2 և 3 աստղ ունեցող ավագ-խոհարարների: 
 Հայաստանը ներկայացնող միջազգային կոմիտեի անդամ, ավագ-խոհարար Կարեն Պողոսյանը խորհուրդ տվեց գաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող խոհարարների հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն խոհարարները»: Իսկ թե ինչ նորություններ են սպասվում մոտ ապագայում, ավագ-խոհարարը չցանկացավ բացել փակագծերը, միայն հավելեց,որ շուտով նոր, ավելի բարձր գաստրոնոմիական կերակուրների տեղատարափ է սպասվում նոր վայրում: Խոհանոցում հաջողելու համար ավագ-խոհարարը խորհուրդ տվեց կանգ չառնել, չփնտրել ավել ժամանակ՝ բրենդ ստեղծելու համար,այլ զբաղվել ինքնազարգացման ռազմավարությամբ՝ ծանոթանալով նոր խոհարարների և արտադրանքների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր