1758 դիտում
09:46 30-11-2016
«Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունների բանակցությունները առայժմ ապարդյուն են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ազատ դեմոկրատներ» և «Համախմբում» կուսակցությունները տևական ժամանակ բանակցում են նախընտրական դաշինք կազմելու ուղղությամբ, սակայն վերջնական համաձայնություն չի հաջողվում կայացնել: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության արդեն նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հենց այս դաշինքին է դեմ եղել ինչի պատճառով էլ անցյալ շաբաթ լքեց կուսակցության շարքերը:
Վերջինիս համար անընդունելի է եղել Վարդան Օսկանյանի հետ դաշինքի հեռանկարը: Մեզ հասած տեղեկություններով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մի պահ Օսկանյանի հետ բանակցել, փորձել է բանակցային սեղանի շուրջ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը կտրականապես դեմ են եղել՝ պնդելով, որ Մարտի 1 -ի պատասխանատու Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու: Օսկանյանը, սակայն, դեմ չի եղել վերջինների հետ դաշինքին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
10:15 05-05-2024
Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի բանակցությունները կրկին ապարդյուն են անցել
1242 դիտում
20:25 12-03-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը