Իրանում անցկացվող մարդահամարի ժամանակ գրանցվել է երկրի ամենատարեց՝ 135-ամյա տղամարդը
Իրանում անցկացվող մարդահամարի ժամանակ հայտնաբերվել է երկրի ամենատարեց բնակիչը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իրանի Քուրդստան նահանգում մարդահամարի ընթացքում գրանցվել է 1882 թ.-ին ծնված Ախմադ Սուֆին:
Ըստ ИРНА գործակալության տվյալների՝ 134-ամյա տարեց տղամարդը ապրում է Սաքեզ քաղաքում:
Նշենք, որ մինչ այդ երկրի ամենատարեց բնակիչը համարվում էր Քամյարան քաղաքի 130-ամյա բնակիչը:
Այժմ Սուֆին ոչ միայն Իրանի ամենատարեցների շարքում առաջինն է, այլ նաև 2-րդը՝ աշխարհում՝ Ինդոնեզիայի 145-ամյա բնակչից հետո: