211652_close_icon
views-count7168 դիտում article-date 18:52 29-11-2016

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կկոտրի կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան

Հայաստան-Իրան հարաբերություններում և՛ իրանական կողմի, և՛ հայկական կողմի համար առաջնային է տնտեսական ոլորտը, որը կարիք ունի լրացուցիչ խթանման. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իրանագետ Վարդան Ոսկանյանը, հավելելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցով պետք է ամփոփվեն ընթացքում երկու երկրների հարաբերություններում եղած համագործակցության արդյունքները և նախանշվեն նորերը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Վարդան Ոսկանյանը մատնանշեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որի շնորհիվ Իրանը ևս մեկ հնարավորություն կունենա դուրս գալու Սև ծով, հետո նաև Եվրոպական շուկաներ և հակառակը: Անդրադառնալով Հայաստանը Իրանին կապող երկաթուղու հնարավոր շինարարությանը և դրա համար պահանջվող ֆինանսավորման խնդրին՝ Վարդան Ոսկանյանը նշեց. «Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական կարևորություն, այլ նաև կոտրում ենք կարծրատիպը, թե Հայաստանը շրջափակված է: Եթե անգամ չունենք այդքան գումար ծրագիրն իրականացնելու համար, ապա երկաթուղու կառուցումը պետք է պահենք օրակարգում»:

Նմանատիպ նյութեր