211652_close_icon
views-count2103 դիտում article-date 19:49 29-11-2016

«Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» խորագրով տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքը

Նոյեմբերի 29-ին Կրասնոդարի հայոց թեմի առաջնորդարանի «Վարդանյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքները: Համաժողովի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան՝ հավերժական իմ սեր» ցուցահանդեսի բացումը, որից հետո համաժողովը սկսեց իր աշխատանքները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց «ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանությանը միտված, կրթական ծրագրերը Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում» զեկույցը: ԵՊՄՀ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետտա Գյուլամիրյանը ելույթ ունեցավ «Ոչ հայկական միջավայրում ապրող հայ երեխաների մեկօրյա ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները» թեմայով: Պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» կենտրոնի մանկավարժ Մեքսիդա Մադոյանն անդրադարձավ Հայեցի դաստիարակության գործում գեղարվեստական միջոցառումների դերին: «Նռան հատիկներ» հայոց լեզվի ընտանեկան ակումբի մանկավարժ Գայանե Աղայանը խոսեց նախադպրոցական տարիքի երեխաներին հայոց լեզու ուսուցանելու գործընթացում զարգացնող խաղերի կարևորության մասին: Պյատիգորսկի Հայ մշակույթի կենտրոնի ուսուցչուհի Գոհար Թունյանը ներկայացրեց հայ ժողովրդի պատմության դասավանդման խնդիրները Սփյուռքում: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ամփոփեց համաժողովի աշխատանքները: Այնուհետև ուսումնական ձեռնարկների հեղինակներ Երազիկ Հարությունյանը, Կարինե Կատանյանը և Կարինե Սարգսյանը համաժովի մասնակից ուսուցիչների համար անցկացրին վարպետության դասեր:

Նմանատիպ նյութեր