Թրամփը մեղադրել է CNN-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կողմնակալ լուսաբանման մեջ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում քննադատական արտահայտություններ է արել CNN հեռուստաալիքի հասցեին, հաղորդում է BBC-ն։
Մասնավորապես, նա գրել է, որ նշված հեռուստաալիքն «աշխատել է» բացառապես իր՝ արդեն նախկին մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին։
Միլիարդատիրոջ խոսքով՝ պետք է որ CNN-ի լրագրողների համար ամոթ լինի, որ նրանք աջակցել են Քլինթոնին։ Քննադատությունների տարափը հատկապես տեղացել է հայտնի լրագրող Ջեֆֆ Զելենիի գլխին, ով ընտրակեղծիքների մսին Թրամփի պնդումներն անվանել էր բացառապես անհիմն։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարին։