211652_close_icon
views-count44793 դիտում article-date 13:54 24-12-2021

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2» ֆիլմի պրեմիերան. Ֆիլմը խոստանում է անսպառ ծիծաղ և բարձր տրամադրություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Վայրենի տատին կամ Փոքրիկ Զորավարը 2» ֆիլմի պրեմիերան:

Ներկա էին ֆիլմի ստեղծագործական և դերասանական անձնակազմը:

Ձմեռային գեղեցիկ բնապատկերներով ֆիլմը նկարահանվել է դեռ 2020 թվականի ձմռանը:

Առատ ձյան տեսարաններ ունենալու համար նկարահանումները բացի Երևանից, եղել են նաև Ծաղկաձորում, Սևանում և Վանաձորում:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսոր Հենրի Քոչարյանը նախատեսել էր ֆիլմի պրեմիերան դեռ 2020 թ-ի հունիսի 1-ին:

Բայց Կորոնավիրուսային համաճարակը,այնուհետև պատերազմը ֆիլմի պրեմիերան հետաձգեց:

Այս ֆիլմը սյուժետային առումով դեռ 2013-ին մեծ էկրաններ բարձրացած «Փոքրիկ Զորավարը» ֆիլմի շարունակությունը չի: 

«Շատ կերպարներ պահպանվել են, բայց սյուժետային կախվածություն չկա:

Օրինակ հանդիսատեսը հանգիստ կարող է այս ֆիլմը դիտել, հետո առաջին մասը», - ասում է ռեժիսոր Հենրի Քոչարյանը:

Ֆիլմի սցենարի համահեղինակներն են Հենրի Քոչարյանը և Արմեն Վարդանյանը:

Օպերատորն է Եղիշե Սողոմոնյանը:

«Վայրենի տատիի» կերպարը մարմնավորում է Ջուլիետա Ստեփանյանը, գլխավոր հերոսուհին Ադրիանա Գալստյանն է:

Չարաճճի Կորյունչիկի դերակատարը Դավիթ Զաքարյանն է:

Ֆիլմը խոստանում է անսպառ ծիծաղ և բարձր տրամադրություն:

Դեկտեմբերի 24-ից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 333+
333+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր