Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ Ֆիդել Կաստրոյի մահվան հետ կապված
Հյուսիսային Կորեայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրում՝ կապված Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահվան հետ, հաղորդում է BBC-ն։
Նոյեմբերի 28-30-ը Հյուսիսային Կորեայում կառավարական շենքերից կիջեցվեն բոլոր պետական դրոշները, իսկ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությանը մասնակցելու համար Փհենյանից պաշտոնական պատվիրակություն է ուղևորվել Կուբա։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանում Կուբայի դեսպանատանն է հանձնել սգո ծաղկեպսակ։
Մինչև հիմա Փհենյանը ցավակցել է միայն 2004 թվականին Պաղեստինի ինքնավար պետության նախկին ղեկավար Յասիր արաֆաթի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ Կուբան Հյուսիսային Կորեայի սակավաթիվ դաշնակիցներից է, իսկ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960 թվականին։