211652_close_icon
views-count46323 դիտում article-date 15:19 27-05-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի այցը Շիրակի մարզ թանկ նստեց օրինախախտների վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այն, որ վերջին 1 տարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից մարզում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ՝ հանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ, ակնհայտ է։

Մայիսի 25-ին Շիրակի մարզ էր այցելել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ում հանձնարարականով էլ այդ օրը Շիրակի մարզում պարեկներն իրականացրեցին ուժեղացված ծառայություն, որի մեկնարկը տրվեց Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մի քանի ժամվա ընթացքում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են 250-ից ավելի օրինախախտ վարորդների, ովքեր եղել են ոչ սթափ, ավտոմեքենան վարել են առանց վարորդական վկայականի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, չամրակապված, վարելու ժամանակ օգտագործել են ծխախոտային արտադրատեսակներ, ավտոմեքենաները չեն ունեցել տեխնիկական զննություն, գերազանցել են սահմանված արագությունը, ավտոմեքենաների ապակիներն ունեցել են թույլատրելի սահմանը գերազանցած թաղանթապատում, ավտոմեքենաները կայանել են 2-րդ շարքում և այլ իրավախախտումներ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 318+
318+

Նմանատիպ նյութեր