4369 դիտում
18:50 27-11-2016
Ինչո՞ւ Ալֆրեդ Նոբելը որոշեց փոխել իր կտակի բովանդակությունը
Ալֆրեդ Նոբելը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում՝ ինժեներների ընտանիքում։ Նա դարձավ հայտնի ինժեներ, քիմիկոս և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը ձեռք բերեց մետալուրգիական Բոֆորս կոնցերնը, որը դարձավ խոշոր ռազմամթերք արտադրող։
Նոբելը իր կյանքում հավաքեց բավականին մեծ կարողություն։ Եկամուտների մեծ մասը նա ստացավ իր 335 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին նրա կողմից ստեղծված «դինամիտն» էր։ 1888 թ-ին Ալֆրեդ Նոբելին «կենդանի թաղեցին»:
Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը, և լրագրողները սխալմամբ իրենց հրապարակումներում հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Կարդալով ֆրանսիական թերթերում «Մահ վաճառողը մահացել է» վերնագրով հոդվածը՝ Նոբելը մտածեց, թե ինչպես է հիշելու իրեն մարդկությունը, որից հետո նա որոշեց փոխել իր կտակի բովանդակությունը։
Այն պատրաստվել է իր կողմից 1895 թվականի նոյեմբերի 27-ին և հրապարակվել է նրա մահից հետո՝ 1897 թվականի հունվար ամսին։ Ալֆրեդ Նոբելը մահացել է 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում ուղեղի արյունազեղումից։
Նմանատիպ նյութեր
1479 դիտում
15:03 10-03-2015
Ինչո՞ւ է գաղտնի պահվում Պերմյակովի գործով ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը
Այս բաժնից
2803 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10531 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am