211652_close_icon
views-count2900 դիտում article-date 19:20 27-11-2016

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարարին

Նոյեմբերի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արաիջիին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով իրականացվող քայլերը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Նախարար Արաիջին ներկայացրեց Լիբանանի նախագահի ընտրությունից հետո երկրում տեղի ունեցող զարգացումները։ Նախարարներ Նալբանդյանը և Արաիջին քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ՖՄԿ գագաթաժողովի օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր