Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետ է նշանակվել
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել Գեորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այժմ վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը և իր ծրագիրը: Օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ:
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն էր հայտնել խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Կվիրիկաշվիլիի ղեկավարությամբ կառվարության նոր կազմին: